29.12.2014|
23:17
«2014 թվականը դժվար, հագեցած, ձեռքբերումներով, նվաճումներով լի տարի էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Տարվա առաջին համերգը նվիրված էր Քշիշտոֆ Պենդերեցկուն. երիտասարդական նվագախումբը բացեց Պենդերեցկու օրերը Հայաստանում՝ նվիրված երաժշտի 80-ամյա հոբելյանին»,- այսօր հրավիրված տարեկան ամփոփիչ ասուլիսին նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։